Իշխանափոխության հարցը միշտ մեր օրակարգում է․ Սերժ Սարգսյան
Քաղաքական
Իշխանափոխության հարցը մշտապես մեր օրակարգում ներկա է եղել և այսօր էլ ներկա է։ Դրան հասնելու ամենաճիշտ և ամենաօպտիմալ տարբերակը Կառավարությանը և վարչապետին անվտահություն հայտնելն է։ Խորհրդարանը ոչ միայն խոսելու տեղ է, այլ՝ նաև լսելու։ Ով ականջ ունի՝ կլսի։ Հատկապես որ խորհրդարանական լսումներին հիմնականում խոսում են այն մարդիկ, ովքեր տարին մեկ–երկու–երեք անգամ են հնարավորություն ունենում, չլինելով պատգամավոր, խոսել ԱԺ ամբիոնից։ Այս մասին դատական նիստից առաջ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախկին նախագահը նաև հիշեց Նեպալում ու Ֆրանսիայում օրերս տեղի ունեցած իրադարձությունները․ «Երեկ ինչ տեղի ունեցավ աշխարհում ․․․ երկու խոշոր իրադարձություն՝ Նեպալում և Ֆրանսիայում, որոնք ժողովրդի վստահությունը չվայելող կառավարությանը քշելու կամ իմպիչմենտի ենթարկելու երկու ձև են, մեկը՝ Նեպալինը, բռնություններով, սպանություններով, մյուսը՝ Ֆրանսիայինը՝ խորհրդարանի միջոցով․ հիմա մեր ժողովրդին մենք ի՞նչ առաջարկենք»,– լրագրողներին ասաց Սարգսյանը։
Նա նաև խնդրեց լրագրողներին հարցեր չտալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)