Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ)
ՀասարակությունՍեպտեմբերի 8-ի երեկոյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արմավիր քաղաքի գործարաններից մեկի մոտ զենք-զինամթերք է թողել։
Արմավիրի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինձնաձիգ՝ փամփշտատուփով, հինգ հրացան, լիցքավորված գազային ատրճանակ, ձեռքի ինքնաշեն նռնակ, տարբեր տրամաչափի 302 փամփուշտ և այլ զինամթերք։
Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ խուսափելով քրեական պատասխանատվությունից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)