ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը մասնակցել է նորանշանակ դեսպանների համար կազմակերպված ընդունելությանը
Հասարակություն
Սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մերիդիան միջազգային կենտրոնի կողմից նորանշանակ դեսպանների համար կազմակերպված ընդունելությանը: Մերիդիան հաուսում կազմակերպված միջոցառումը հարթակ հանդիսացավ՝ Վաշինգտոնի դիվանագիտական և քաղաքական առաջնորդների, ինչպես նաև գործարար համայնքի հետ շփումների համար։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Մերիդիան հաուսը միջազգային անկուսակցական կենտրոն է, որն իր գործունեությամբ նպաստում է դիվանագիտության ամրապնդմանը և միջազգային փոխգործակցության խթանմանը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)