Խաղաղությունը պահանջում է զգուշություն՝ յուրաքանչյուր արտահայտվող բառի տեսանկյունից․ Միրզոյան
Քաղաքական«Կարող ենք ասել՝ հաստատվել է խաղաղություն, մենք դեռ ճանապարհի սկզբին ենք, խաղաղությունը երկար գործընթաց է, խաղաղությունը խնամք ու հոգտարարություն է պահանջում, պահանջում է զգուշություն՝ յուրաքանչյուր արտահայտվող բառի տեսանկյունից»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ եթե առաջիկայում էլ ստորագրեն խաղաղության պայմանագիրը, միևնույն է, չեն կարող ասել, որ վերջացավ ամեն ինչ։
«Առայժմ կողմերն իրար վրա չեն կրակում, էսկալացիայի ռիսկը ձգտում է զրոյի, թեժ հակամարտության ռիսկը մինիմալ է, բայց բազմաթիվ խնդիրներ մնում են, մեկը՝ գերիների հարցը, ցավոք, հարցի վերջնական լուծում չունենք»,- ասաց ԱԳ նախարարը՝ վստահեցնելով, որ գերիների հարցը իրենց առաջնային ուշադրության կենտրոնում է։
«Հավատացնում եմ՝ այսօր էլ այդ աշխատանքները շարունակվում են, վաղն էլ չեն դադարելու»,- նշեց նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)