ԵՄ դատարանը մերժեց Վիկտոր Յանուկովիչի հայցը՝ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ
Աշխարհ
Եվրամիության դատարանը մերժել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի դիմումը՝ իր դեմ կիրառված սահմանափակումները հանելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ԵՄ իրավական տեղեկատվական համակարգի կայքը՝ InfoCuria-ն։
ԵՄ խորհուրդը Յանուկովիչին մեղադրել է իր նախագահության տարիներին վարած պրոռուսական քաղաքականության մեջ, ինչպես նաև Ռուսաստանում շարունակվող գործունեության, որը, ըստ Բրյուսելի, ուղղված է Ուկրաինայի իրավիճակի ապակայունացմանը։
Սանկցիաները պահպանվել են նաև նրա որդու՝ Ալեքսանդր Յանուկովիչի նկատմամբ, ում կապում են Դոնբասում բիզնեսի և «պրոռուսական ուժերի» հետ։ ԵՄ խորհուրդը պնդում է, որ Ալեքսանդրը Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում տնտեսական ակտիվներ է ձեռք բերել՝ օգտվելով սեպարատիստների հետ կապերից։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից