Վաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ Կենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասին Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Ի գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆ Ուկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնին Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ Ռուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներին Ավարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբան Սպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. Այվազյան Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով 

Մոլդովական ընդդիմությունն ու իշխող ուժը տարբեր կերպ են մեկնաբանել երկրում ընթացող ընտրությունները

Հասարակություն

Մոլդովայի նախկին նախագահ, «Հայրենասիրական դաշինքի» առաջնորդներից  Իգոր Դոդոնը լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ իշխանությունները պատրաստվում են չեղյալ հայտարարել ընտրությունները՝ հետևելով ռումինական մոդելին։

«Այսօր մենք հնարավորություն ունենք վերջ դնելու այս հարցին։ Հաշվի առնելով, որ ներկայիս իշխանությունները քննարկում են ընտրությունները չեղյալ համարելու հարցը, ինչպես Ռումինիայում (անցյալ դեկտեմբերին Ռումինիայում նախագահական ընտրությունները չեղյալ հայտարարվեցին առաջին փուլից հետո – խմբ.), ես կոչ եմ անում բոլորին վաղը ժամը 12:00-ին դուրս գալ խորհրդարանի դիմաց՝ պաշտպանելու մեր հաղթանակը», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Դոդոնը՝ ընդգծելով, որ ընդդիմությունը թույլ չի տա քաղաքացիների քվեները չեղյալ հայտարարել։

Նա կարծիք է հայտնել, որ ընտրարշավին միջամտել է Արևմուտքը՝ Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ՀԿ-ների միջոցով։ Դոդոնի պնդմամբ՝ Եվրոպական հանձնաժողովը միջամտել է անմիջականորեն՝ քաղաքական հայտարարությունների, արտասահմանից այցերի միջոցով, որոնք միջամտություն են Մոլդովայի ներքին գործերին, և կառավարության օգտին քվեարկելու ուղղակի կոչերի միջոցով։

Հայրենասիրական դաշինքի համանախագահ, Կոմունիստական ​​կուսակցության առաջնորդ և Մոլդովայի նախկին նախագահ Վլադիմիր Վորոնինն էլ «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել  է, որ  Մոլդովայի իշխանությունները դիտավորյալ սահմանափակում են Մերձդնեստրի բնակիչների ընտրական իրավունքը։

«Վաղ առավոտից Ռիբնիցայում հսկայական խցանումներ են առաջացել, բաց է ընդամենը 12 ընտրատեղամաս։ Ավելին, իշխանությունները փակել են Դնեստրի վրայով անցնող բոլոր յոթ կամուրջները, ապա՝ մայթերը, խանգարելով մարդկանց նույնիսկ քայլել դեպի ընտրատեղամասեր», – ասել է Վորոնինը։

Բացի այդ՝ նա երկրի պատմության մեջ ամենակոռումպացվածն է համարել ընթացող ընտրությունները։

«Մոլդովայի ապագա» կուսակցության առաջնորդ և «Հայրենասիրական դաշինքի» համանախագահ Վասիլե Տարլևը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանից և ԱՊՀ-ից դիտորդների մուտքի արգելքը վկայում է լայնածավալ կեղծիքների նախապատրաստման մասին։

«Երբ կառավարությունը ամեն ինչ անում է անկախ դիտորդների երկիր մուտքը կանխելու համար, դա հստակ ազդանշան է, որ պատրաստվում է խոշոր կեղծիք։ Իշխանությունները վախենում են թափանցիկությունից և վերահսկողությունից, քանի որ գիտեն, որ ժողովուրդը այլևս չի վստահում իրենց»,- հավելել է քաղաքական գործիչը։

ՌԴ պետդումայի փոխխոսնակ Բորիս Չեռնիշովը վճռորոշ է համարել Մոլդովայի խորհրդարանական ընտրությունները։

«Մոլդովայի ժողովուրդը հնարավորություն ունի դուրս գալ այն ռեժիմի ճիրաններից, որը երկիրը վերածել է գաղութի և կոռումպացված էլիտայի կերակրատաշտի»,- հայտարարել է նա՝ պնդելով, թե Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն և նրա «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը զավթել են իշխանությունը, ծնկի բերել ժողովրդավարությունը և փորձում են երկիրը պահել վախի և աղքատության մեջ։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, քվեարկությունից հետո դիմելով ժողովրդին, բարձրաձայնել է Ռուսաստանի կողմից  ընտրություններին միջամտելու մասին՝ հայտարարելով, որ Մոլդովան վտանգի մեջ է և  երկրի ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը, այլ ոչ թե գնված ձայները։

Նրա խոսքով՝ տարբեր մեթոդներով ընտրություններին միջամտությամբ Ռուսաստանը ցանկանում է վերահսկողություն հաստատել Քիշնևի նկատմամբ է և Մոլդովան օգտագործել իր սեփական նպատակների համար։

«Մոլդովացիները պետք է իրենք որոշեն։ Ժամանակն է պաշտպանել մեր երկիրը», – ընդգծել է Սանդուն։

Մոլդովայի խորհրդարանում 101 տեղ տեղի համար պայքարում է 15 կուսակցություն, 4 դաշինք և 4 անկախ թեկնածու։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիՀայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներԿենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասինԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել ԿարապետյանԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԱնչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆՌուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներինԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՍպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. ԱյվազյանՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան ՄակարյանըԱբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ ենԵրեխայի համար սպորտը պետք է լինի անվտանգ միջավայր. նախարար Մինչև դեկտեմբերի 28-ը գիշերային ժամերին մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունըՎիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում էՓաստաբանը դատարկ-դատարկ պիտի դուրս չտա, պիտի հիմնավորված խոսա․ Ծառուկյանը բարկացավ (տեսանյութ) Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց (տեսանյութ)
Ամենադիտված