Շենգավիթի համայնքային ոստիկանները 19-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց, կաթուցիչ և ծալովի դանակ են հայտնաբերել
Հասարակություն
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 20-ին Կողբի փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և իր կողմից շահագործվող «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ՝ բաժին են տարել 19-ամյա մի երիտասարդի:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 2,93 գրամ մարիխուանայի նմանվող զանգված, մոխրացած հետքերով կաթուցիչ, ծալովի դանակ, հարմարեցված բռնակով փայտե մահակ։
Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)