Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Մետաքսի ճանապարհ» 5-րդ համաժողովին: Իր ելույթում Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ու Ղազախստանի նախագահներ Իլհամ Ալիևին ու Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, ինչպես նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին։
«Իլհամ Ալիևը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Սա չափազանց կարևոր հայտարարություն է, և ուզում եմ իմ գնահատանքը արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով»,– ասել է նա և հավելել․
«Գործարքի համար ուզում եմ գնահատանքիս խոսքերն ուղղել նաև Ղազախստանի նախագահին և Վրաստանի վարչապետին»: