Ընդունվել են դատական կարգադրիչների վարքագծի և ծառայողական քննության վերաբերյալ կարգերը
Հասարակություն
Դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանի հրամաններով հաստատվել են «Դատական կարգադրիչների վարքագծի կանոնագիրքը սահմանելու մասին» և «Դատական կարգադրիչի նկատմամբ ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու կարգը սահմանելու մասին» կարգերը։
Դատական կարգադրիչների վարքագծի կանոնագիրքը մշակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանված հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների հիման վրա։ Այն կանոնների ամբողջություն է, որի նպատակն է ստեղծել դատական կարգադրիչի վարքագծի միասնական չափանիշներ, օժանդակել բարեվարքությանը՝ ամրապնդելով կոռուպցիայի նկատմամբ զգոնությունն ու անհանդուրժողականությունը, բարձրացնել հանրության վստահությունը դատական կարգադրիչի մասնագիտական գործունեության նկատմամբ։ Դատական կարգադրիչները կանոնագրքին պարտավոր են հետևել ոչ միայն ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում, այլ նաև՝ աշխատանքից դուրս։
Դատական կարգադրիչի նկատմամբ ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու կարգը սահմանում է դատական կարգադրիչների նկատմամբ կարգապահական վարույթների ողջ ընթացքը՝ քննության հիմքերի պարզաբանումից մինչև որոշման կայացում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)