Ադրբեջանն ու Հայաստանը Վրաստանի ռազմավարական գործընկերներն են․ Վրաստանի վարչապետ
Քաղաքական
Ադրբեջանն ու Հայաստանը Վրաստանի ռազմավարական գործընկերներն են, և մենք ձգտում ենք հնարավորինս ամրապնդել այդ հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» 5-րդ համաժողովին իր ելույթում։
Նա նշեց, որ Վրաստանը հարևան երկրների համար հուսալի գործընկեր է։
«Խաղաղությունը տարածաշրջանում տնտեսական զարգացման և առաջընթացի գրավականն է։ Վրաստանի քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանում խաղաղությանը, համագործակցությանը և գործընկերությանը», - ասել է վարչապետը։
Կոբախիձեն նաև խոսել է տարածաշրջանում իրականացվող նախագծերի կարևորության մասին։
Նրա խոսքով՝ Միջին միջանցքի նախագիծը մեծ նշանակություն ունի բոլոր մասնակից երկրների համար, իսկ Սև ծովի հատակով էլեկտրական մալուխի կառուցման նախագիծը կամրապնդի Վրաստանի տարանցիկ ֆունկցիան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)