ՔՊ-ական պատգամավորներից մարդ կա, ում սիրտը արյուն է ուզում Գյումրի քաղաքում․ Մարտուն Գրիգորյան
Քաղաքական
Երեկ ամբողջ օրն Ազգային ժողովի ամբիոնն օգտագործում էին Գյումրի քաղաքում արյունահեղություն հրահրելու համար։ ՔՊ-ի պատգամավորներից մարդ կա, ում սիրտը արյուն է ուզում Գյումրի քաղաքում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, Գյումրու քաղաքապետի ընտրություններին մասնակից «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար Մարտուն Գրիգորյանը՝ հրաժարվելով նշել, թե ում մասին է խոսքը։
«Այս մարդկանց սիրտը արուն է ուզում, այս մարդկանց սիրտը «Փարաքար երկուս» է ուզում և այդ ամեն ինչը ուզում էին, որ լիներ Մարտուն Գրիգորյանի և Վարդան Ղուկասյանի ընտանիքների, թիմերի միջև: Փառք ու պատիվ մեզ, որ կարողացանք այդ սադրանքներին չտրվել, բայց այն, որ Գյումրիում սպասվում է, իմ գնահատմամբ, այդ սցենարը և փորձելու են Գյումրիում ինչ-որ իրավիճակներ ստեղծել և մեզ քաշել կրիմինալ, վենդետայի կամ նմանատիպ բաների մեջ, հստակ երևում է»,– նշել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)