Եթե դու գողական ես, «ավտորիտետ» ես, քո տեղը բանտում է․ Սիմոնյան
Քաղաքական
Կոռումպացված մարդը թող քաղաքականությամբ չզբաղվի, թող խորհրդարան չփորձի գալ, որևէ ձևով քաղաքական մանդատը ոչ մեկին չի փրկելու։ Հայաստանում ընտրությունները քաղաքական են։ Եթե դու գողցող ես, եթե դու գողական ես, ավտորիտետ ես համարում քեզ, եթե էդ բարքերով ես ապրում, քո տեղը բանտում է։ Դա չի նշականում, որ կարող ես քո թեկնածությունը դնես ու ինչ–որ քաղաքական մախինացիաների շնորհիվ մնաս քաղաքապետարանի շենքում պատսպարված։ Չի փրկելու, ոչ էլ այս դահլիճն է փրկելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, ինչպես նաև պնդեց, թե ՀՀ–ում որևէ մեկն իր ասածի համար բանտում չի հայտնվում։
«Բայց ով պետության դեմ մի բան կանի՝ բոլորի համար բերդում տեղ կգտնվի»,- հայտարարեց ԱԺ նախագահը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)