Ըստ Ալեն Սիմոնյանի՝ Մայր Աթոռը անօրինական կառույց է
Քաղաքական
Ո՞վ է կաթողիկոսը։ Ես նման մարդ չեմ ճանաչում։ Այս մարդը խախտել է իր ուխտը։
Այս մասին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։
Դիտարկմանը, որ Էջմիածնի Մայր Աթոռը կարգալույծ է արել քահանա Արամ Ասատրյանին և հետևաբար, նա իրավունք չունի պատարագներ մատուցել Հայ Առաքելական Եկեղեցու անունից, Սիմոնյանը պատասխանել է.
«Սա անօրինական կառույց է: Կտրիճ Ներսիսյանը (նկատի ունենալով Գարեգին Բ-ին - խմբ.) պետք է հասկանա, որ ինչպես ինքն է ասում, «նրանք մոտենում են մեր տներին» և չհասցնի ծայրահեղության: Նա միևնույն է կհեռանա»,-սահմանափակել է Սիմոնյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)