Թեհրանը հայտարարել է իր միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին
Իրան
Իրանը չի վերսկսի միջուկային բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի հրաժարվի իր չափազանցված պահանջներից։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Արաղչին ավելի վաղ հերքել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆի հետ ուղիղ բանակցությունների մասին տեղեկությունները։ Նա ընդգծել է, որ Իրանը և Միացյալ Նահանգները կարող են անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն փոխանակել ուղղակիորեն կամ երրորդ կողմերի միջոցով։
Հունիսի 22-ի գիշերը ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարձակվել են իրանական երեք միջուկային օբյեկտների վրա։ Իրանի ուրանի հարստացման հիմնական օբյեկտները «ամբողջությամբ ոչնչացվել են»։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում