Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Շինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Նոյեմբերի 2-ի օրվա խորհուրդը Լրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբ ՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը Լարսում Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծը 

Ադրբեջանի հետ թշնամությունը մեզ հաճախ թույլ չի տալիս նկատել ընդհանուր շահերի այն բազան, որը մենք կարող ենք ունենալ․ Փաշինյան

Քաղաքական

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովին, որին մասնակցել են նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։ Վարչապետը պատասխանել է նաև համաժողովի մոդերատորի հարցին:

Հարց - Քիչ առաջ լսեցինք վարչապետ Փաշինյանից խաղաղության ու կայունության կարևորության մասին և այն քայլերի, որ Հայաստանն իրականացնում է՝ միտված իր հարևանների հետ ու Թուրքիայի պես պետության հետ կապակցվածությունն ուժեղացնելու ուղղությամբ։ Տնտեսական կապերն ու տարածաշրջանային համագործակցությունը խթանելուն ուղղված քայլերը, այդ օրակարգը, ինչպե՞ս են ամրապնդում կապակցվածությունը։ Եվ ինչպիսի՞ դեր է խաղում կապակցվածությունը խաղաղության օրակարգի առաջմղման և հարևանների միջև վստահության ամրապնդման գործում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալ եմ հարցի համար: Բայց ես էլ նախ ուզում եմ գործընկերներիս շնորհակալություն հայտնել իրենց ելույթների և այդ ելույթներում դրական շեշտադրումների վրա կենտրոնանալու համար:

Կարծում եմ, որ օգոստոսի 8-ի իրադարձության մթնոլորտն է նաև, որ այստեղ արտահայտվում է: Մենք մի տարի առաջ նման բան չէինք տեսնի, որ Հայաստանի վարչապետը շնորհակալություն հայտներ Ադրբեջանի վարչապետին: Վրաստանի վարչապետին միշտ ենք շնորհակալություն հայտնում, այդտեղ նորություն չկա: Բայց մի տարի առաջ չէինք տեսնի, որ Հայաստանի վարչապետը շնորհակալություն հայտներ Ադրբեջանի վարչապետին կամ նախագահին, Ադրբեջանի վարչապետն էլ շնորհակալություն հայտներ Հայաստանի վարչապետին: Եվ սա շատ կարևոր իրադարձությունների մասին է վկայում: Ես ուզում եմ ընդգծել, որ իսկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված է: Եվ ուզում եմ այս նրբության վրա ուշադրություն դարձնել, որովհետև թե՛ իմ, թե՛ նախագահ Ալիևի կողմից այս շեշտադրումն է արվում, և դա իրողություն է:

Փոխկապակցվածությունը, կարծում եմ, շատ կարևոր է հաստատված խաղաղությունն ինստիտուցիոնալ դարձնելու համար, որովհետև իմ ելույթում ես փորձեցի դա ընդգծել, որ այնուամենայնիվ, տրանսպորտային կապերը բերում են միասնական օգուտներ: Բայց պետք է նաև ուղիղ ասել, որ դրանք բերում են նաև, եթե կարելի է այսպես ասել, փոխկախվածություններ: Իհարկե, այս բառը կարող է քաղաքական առումով բարեհունչ չհնչել, բայց սա շատ կարևոր գործոն է: Այսինքն՝ ի՞նչ է նկատի առնվում: Երբ երկրներն սկսում են իրար հետ համագործակցել տրանսպորտային հաղորդակցության բնագավառում, ի՞նչ էֆեկտի է բերում: Դա բերում է տնտեսական աճի էֆեկտի, դա բերում է բյուջետային եկամուտների աճի, դա բերում է պետական ծախսեր անելու և հանրությունների բարեկեցության մակարդակը բարձրացնելու էֆեկտ է բերում, և հանկարծ երկրները հասկանում են, որ փոխադարձաբար հետաքրքրված են միմյանց կայունությամբ, տարածքային ամբողջականությամբ, ինքնիշխանությամբ, երկրների ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություններով, որովհետև շատ կարևոր է, որ երկրները, ես տվյալ դեպքում Հարավային Կովկասի երկրների մասին եմ խոսում՝ իրար հետ հաղորդակցվելիս, վստահ լինենք, որ կարող ենք ձեռք բերել պայմանավորվածություններ, իրականացնել այդ պայմանավորվածությունները:

Երեկ վարչապետ Կոբախիձեի հետ այդ թեման քննարկել ենք, ես կիսել եմ իմ այս միտքը վարչապետ Կոբախիձեի հետ: Գիտեք, հաստատված խաղաղությունը մեզ համար նաև շատ լավ հնարավորություն է հետադարձ հայացքով նայել մեր վերջին ավելի քան հարյուր տարվա պատմությանը: Երբ մի փոքր այլ դիտանկյունից ենք նայում մեր վերջին հարյուր տարվա պատմությանը, մենք հասկանում ենք, որ մեր պատմությունները փոխկապակցված են իրար հետ: Ես բերեմ ամենապարզ և հանրահայտ օրինակը. 1918թ. Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը մի քանի օրվա ընթացքում անկախություն ստացան, հետո, որոշ ժամանակ անց Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը նույն ժամանակաշրջանում կորցրին անկախությունը: 1991թ. երեք երկրներն էլի, ըստ էության, միաժամանակ անկախություն ստացան: Եվ երբ մենք ասում ենք, որ մեր պատմությունից պետք է դասեր քաղենք, ես կարծում եմ, որ մենք 1991թ-ին 1918-1920թթ. մեր պատմությունից բավարար դասեր չէինք քաղել և չէինք հասկացել, թե ինչն է պատճառը՝ մենք իրար հետ ստացանք անկախություն, իրար հետ կորցրինք անկախությունը: Սրա պատճառներից մեկն այն է, որ մենք չգնահատեցինք միմյանց համար իրար անկախությունների, ինքնիշխանությունների և պետականությունների կարևորությունը: Մեզ կամ մեր նախնիներին թվում էր, թե մենք կարող ենք իրար հետ պայքարում ավելի մեծ օգուտներ ստանալ: Մինչդեռ, պատմությունը ցույց տվեց, որ իրար հետ պայքարում մենք կարող ենք միայն կորուստներ ունենալ և կորցնել ամենակարևորը՝ պետությունը, անկախությունը:

Եվ ես ուզում եմ իմ ընկալումը, եզրակացությունն անել, թե ինչու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր դարձավ: Սա չքննարկված բան է, իմ տպավորությունն եմ ասում, իմ մտածումներն եմ ասում, մենք նախագահ Ալիևի հետ այս թեմայով երբեք քննարկում չենք ունեցել: Իմ կարծիքով, այնուամենայնիվ մի չերևացող գործոն կա, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը, հնարավորություն ստեղծվեց ավելի լայն համապատկերում տեսնել Հարավային Կովկասը և հասկանալ, որ այնուամենայնիվ, և ինչպես պատմությունը ցույց է տալիս, ի հեճուկս կոնֆլիկտի, հակասությունների և երկարատև թշնամանքի, մեր և Ադրբեջանի պարագայում նկատի ունեմ, Հարավային Կովկասի երկրների ճակատագրերն ունեն որոշակի փոխկապակցվածություններ: Եվ կոնֆլիկտը, թշնամությունը մեզ հաճախ թույլ չի տալիս նկատել ընդհանուր շահերի այն բազան, որը մենք կարող ենք ունենալ:

Այսօրվա այս դրական մթնոլորտն ինչի՞ մասին է: Դա չի նշանակում, որ մեր կոնֆլիկտի պատմությունը վերացել է, ուղղակի մի օրում ջնջվել է: Ոչ, չի կարող լինել այդպիսի բան: Նշանակում է ուրիշ բան, որ մենք սկսել ենք մի փոքր ավելի շատ նկատել, որ Հարավային Կովկասի երկրները՝ Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանն ունեն ընդհանուր շահեր: Եվ կա հավանականություն, որ այդ ընդհանուր շահերն ունեն ռազմավարական նշանակություն:

Ես իրականում չշեղվեցի տրանսպորտի մասին, հաղորդակցության մասին Ձեր հարցից, որովհետև եթե մենք հարցերին այս դիտանկյունից նայենք, ես կարծում եմ, որ մենք կկարողանանք տարածաշրջանային մրցակցության, որովհետև երկրները մրցակցում են իրար հետ, մարդիկ էլ են մրցակցում, կուսակցություններն էլ են մրցակցում, այդ ամեն ինչը նորմալ է, այդ էներգիան Հարավային Կովկասում կարող ենք օգտագործել համագործակցության մթնոլորտ ձևավորելու համար՝ հասկանալով, որ այն բեռները, խողովակաշարերը, որոնք կանցնեն մեր տարածաշրջանով, փաստորեն դրանք եկամուտ են բերելու մեր բոլոր երկրներին:

Հետևաբար՝ ստացվում է, որ մենք ընդհանուր գործընկերություն ունենք: Հետևաբար՝ մենք բոլորս, երբ մեր պետական բյուջեի և հանրային եկամուտները կմեծանան, մի օրակարգ ենք ունենալու՝ ի՞նչ անել, որպեսզի այդ եկամուտներն առաջինը չնվազեն և ընդհակառակը՝ ավելանան: Ահա, ամենապարզ այն ընդհանուր շահերի բազան, որի մասին ես խոսում էի: Շնորհակալ եմ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Հունգարիան ակնկալում է ավելացնել ամերիկյան գազի գնումներըՇինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Յոտովան հաղթում է Բուլղարիայի նախագահական ընտրություններումՆոյեմբերի 2-ի օրվա խորհուրդըԼրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանովԱղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը ԼարսումԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծըՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն36 ժամով ջուր չի լինելու. ՀասցեներԻ՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԶելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաԷրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո
Ամենադիտված