Թրամփը և Լուլա դա Սիլվան կհանդիպեն Մալայզիայում՝ ԱՍԵԱՆ գագաթնաժողովի շրջանակում
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Բրազիլիայի առաջնորդ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան կհանդիպեն հոկտեմբերի 26-ին Մալայզիայում՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գագաթնաժողովի բացման օրը։ Ինչպես հաղորդում է O Globo-ն, հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկու կառավարությունների միջև։
Թեև հանդիպման ժամը դեռ չի հրապարակվել, ակնկալվում է, որ այն տեղի կունենա գագաթնաժողովի առաջին օրվա ընթացքում։ Քննարկման հիմնական թեմաներն են լինելու առևտրատնտեսական հարաբերությունները և տարածաշրջանային համագործակցությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լուլա դա Սիլվան հայտարարել էր՝ Թրամփի հետ ուղիղ բանակցությունները «կդառնան նվաստացում» Բրազիլիայի համար, քանի որ Վաշինգտոնը նախապես սահմանել էր 50 տոկոս մաքսային տուրքեր բրազիլական ապրանքների նկատմամբ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան