Չենք ասել՝ Փարաքարի դեպքը ամբողջությամբ բացահայտված է. ՆԳ փոխնախարար
Քաղաքական
Այս պահի դրությամբ՝ մենք նախորդ տարիների համեմատությամբ կտրուկ և վտանգավոր մակարդակի հասնող հանցագործության աճ չունենք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը։
Անդրադառնալով Փարաքարում համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության բացահայտմանը՝ Մկրտչյանն ասաց, որ այդ դեպքով նախաքննություն է ընթանում, և ինքը լրացուցիչ ասելիք չունի։
Դիտարկմանը, թե եթե դեռ նախաքննություն է ընթանում՝ ինչո՞ւ էր հայտարարվում, որ դեպքը բացահայտված է՝ նա պատասխանեց. «Չեմ լսել պաշտոնական հայտարարություն, որտեղ ասված լինի, որ դեպքը ամբողջությամբ բացահայտված է, ասել ենք՝ դեպքը բացահայտված է, նկատի ունենալով, որ հանցագործություն կատարած անձը և գործիքը բացահայտված է։ Մնացած հանգամանքները պարզելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,-ասաց Մկրտչյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)