«Առաջին հերթին եկեղեցու շահերից է բխում հոգևոր կյանքի նորոգման գործընթացը»․ Ժաննա Անդրեասյան
Քաղաքական
«Ես կառավարության անդամ եմ, կիսում եմ կառավարության վարած քաղաքականությունը, ինչպես էլ պետք է լինի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք աջակցում է Նիկոլ Փաշինյանի՝ «Վեհարանն ազատագրելու» արշավին։
Նա նշեց, որ եկեղեցին ունի բազմաթիվ խնդիրներ, շատ կարևորում է, որ հոգևոր կյանքը լինի այնպիսին, ինչպիսին պետք է լինի. «Առաջին հերթին պետք է լինի հոգևորի մասին։ Չեմ կարծում՝ այս պահին այն, ինչ տեղի է ունենում, կապ ունի հոգևորի հետ։ Դա ինձ, ինչպես մեր երկրի ցանկացած քաղաքու, խորը ցավ է պատճառում։ Հույս ունեմ, այդ իրավիճակն արագ կհանգուցալուծվի։ Կարծում եմ՝ առաջին հերթին եկեղեցու շահերից է բխում հոգևոր կյանքի նորոգման գործընթացը»։
Հարցին՝ արդյո՞ք կմասնակից Նիկոլ Փաշինյանի հայտարարած հոգևոր հավաքին Էջմիածնում, եթե կազմակերպվի, Ժաննա Անդրասյանն ասաց. «Երբ որ կազմակերպվի, կմտածեմ»։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից