ԱՄՆ-ում նշել են Ուկրաինայի հակամարտության մեղավորներին
ԱՄՆ
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն առանցքային դեր է խաղացել 2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններում, որոնք, ի վերջո, հանգեցրին ներկայիս հակամարտության: Այս մասին Lenta-ին տված հարցազրույցում նշել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Մայքլ Ֆլինը:
Նրա խոսքով՝ Օբամայի օրոք ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը, ինչպես և Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Ջոն Բրենանը, անմիջական կապ են ունեցել Մայդանի իրադարձությունների հետ:
«Մենք՝ ԱՄՆ-ն, նույնպես մեր ներդրումն ենք ունեցել դրանում։ Նայեք Նուլանդին, այն ժամանակվա Օբամայի վարչակազմին, Բրենանին. նրանք անմիջական մասնակցություն են ունեցել Մայդանի ժամանակ ընդունված որոշումներին, որոնք իշխանության են բերել Վոլոդիմիր Զելենսկուն», - ասել է նախկին օգնականը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան