Եվրահանձնաժողովը և Բելգիայի կառավարությունը պատրաստվում են քննարկել ռուսական ակտիվները
Աշխարհ
Եվրահանձնաժողովի և Բելգիայի կաբինետի ներկայացուցիչները նոյեմբերի 7-ին կքննարկեն սառեցված ռուսական ակտիվների առգրավման հարցը, հաղորդում է Politico-ն։
Հրապարակման համաձայն` հարցը նախորդ օրը Եվրամիության (ԵՄ) ֆինանսների փոխնախարարների օրակարգում էր, սակայն նրանք չեն կարողացել համաձայնության գալ։ Լրագրողների խոսքով՝ տնտեսական հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել է, որ որքան երկար ժամանակ պահանջվի որոշում կայացնելու համար, «այնքան ավելի դժվար կլինի առգրավումը»։
Հայտնի է, որ ռուսական ակտիվները պահվում են Բելգիայում գործող Euroclear ընկերության հաշվեկշռում։ Բելգիան, իր հերթին, ԵՄ մյուս երկրներից և Եվրահանձնաժողովից երաշխիքներ է խնդրում, որ Բելգիան չի ստիպված լինի միայնակ փոխհատուցում վճարել, եթե Ռուսաստանը բողոքարկի որոշումը։
Եվրահանձնաժողովը վախենում է, որ առանց ռուսական միջոցների առգրավման՝ Եվրոպան ստիպված կլինի իր բյուջեի մի մասը ծախսել Ուկրաինային օգնություն ցուցաբերելու վրա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան