Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին առաջարկել է վերացնել Սիրիայի նախագահի դեմ սահմանված պատժամիջոցները
ԱՄՆ
Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է ներկայացրել բանաձևի նախագիծ, որը նախատեսում է վերացնել Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի դեմ պատժամիջոցները, ով երկուշաբթի օրը Սպիտակ տանը պետք է հանդիպի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով փաստաթղթին:
Բանաձևի նախագծում նաև կոչ է արվում վերացնել Սիրիայի ներքին գործերի նախարար Անաս Խաթթաբի դեմ պատժամիջոցները:
Հստակ չէ, թե երբ կարող է բանաձևը քվեարկության դրվել: Ընդունման համար անհրաժեշտ է առնվազն ինը կողմ ձայն և Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ Մեծ Բրիտանիայի կողմից վետո չկիրառել:
Ինչպես նշում է գործակալությունը, Վաշինգտոնը մի քանի ամիս է, ինչ կոչ է անում Անվտանգության խորհրդին մեղմացնել Սիրիայի դեմ պատժամիջոցները:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան