Նույնիսկ եթե վստահ լինեմ, որ ինձ կդատապարտեն մահապատժի, ես էս երկրից չեմ փախչի. Սերժ Սարգսյան
Քաղաքական
ՄՁեզ թվում է՝ ես նման եմ մարդու, ով կարող է փախչե՞լ»,– այս մասին դատական նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ օպերատիվ տվյալներ ունի դատախազությունը, որ հայտարարել է, թե Սարգսյանը, հնարավոր է՝ լքի Հայաստանը։
«Դուք ինքներդ իմ փոխարեն մեկնաբանեք, ես որտեղի՞ց եմ փախել, որ ստեղից փախչեմ, նույնիսկ, եթե ես վստահ լինեմ, որ ՀՀ-ի որևէ դատարան ինձ կդատապարտի մահապատժի, ես էս երկրից չեմ փախչի, սա իմ երկիրն է, էս իրանց երկիրը չի, իմ երկիրն է, ես իմ երկրից ո՞ւր պիտի փախնեմ։ Ի՞նչ օպերատիվ տվյալներ, այդ տվյալներով պետք է վաղուց փախած լինեի»,-ասաց նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)