Թրամփի վարչակազմը սկսել է հերքել Վենեսուելայի վրա հարձակման ծրագրերը
ԱՄՆ
Վաշինգտոնը հերքում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտածել է Վենեսուելայի դեմ ռազմական ուժի կիրառման երեք սցենարի շուրջ՝ Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոյին պաշտոնանկ անելու համար: Այս մասին հայտնում է Lenta-ն։
The New York Times թերթի հրապարակված հոդվածի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել ԱՄՆ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով բանագնաց Ռիչարդ Գրենելը։
Իր սոցկայքերում նա գրել է, որ տվյալ նյութը լի է սխալներով։ «Սա լրատվական նյութ չէ, այլ մեկնաբանություն, որը դեռ խմբագրական աշխատանքի կարիք ունի», - հայտարարել է Գրենելը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան