ԱՄՆ-ն Վենեսուելայի դեմ ռազմական գործողությունների երեք տարբերակ է քննարկում
ԱՄՆ
ԱՄՆ վարչակազմը քննարկում է Վենեսուելայի համար երեք հնարավոր ռազմական տարբերակ, այդ թվում՝ ավիահարվածներ և հատուկ նշանակության ուժերի գործողություններ, հաղորդում է The New York Times-ը։
Ըստ թերթի՝ առաջին սցենարը ներառում է ռազմական թիրախների դեմ ավիահարվածներ՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյին ռազմական աջակցությունից զրկելու համար։ Երկրորդ տարբերակը ներառում է հատուկ նշանակության ուժեր ուղարկել պետության ղեկավարին գերի վերցնելու կամ վերացնելու համար։
«Երրորդ տարբերակը նախատեսում է ԱՄՆ հակաահաբեկչական ուժեր տեղակայելու շատ ավելի բարդ ծրագիր՝ օդանավակայանների և Վենեսուելայի առնվազն որոշ նավթահանքերի ու ենթակառուցվածքների վերահսկողությունը զավթելու համար», - գրում է թերթը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան