ԱՄՆ-ն Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող նավի է հարվածել․ Հեգսեթ
ԱՄՆ
ԱՄՆ զինված ուժերը Խաղաղ օվկիանոսի արևելյան մասի միջազգային ջրերում հարվածել են թմրանյութեր տեղափոխող նավի։ Այս մասին Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը հայտարարել է իր X սոցիալական ցանցի էջում։
Նա նշել է, որ ահաբեկչական կազմակերպությանը պատկանող նավի վրա կինետիկ հարվածը կատարվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով։
Հեգսեթի խոսքով՝ հարձակման հետևանքով` զոհվել են նավի վրա գտնվող երկու «նարկոտեռորիստներ»։ Ամերիկացի զինվորականներից ոչ ոք չի տուժել։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան