Ֆրանսիայում վարորդը, «Ալլահ Ակբար» գոռալով, ավտոմեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ
Աշխարհ
Ֆրանսիայում հայտնի հանգստավայրերից մեկում վարորդը մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Այս մասին հաղորդում է Le Parisien թերթը։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ի առավոտյան՝ Դոլյու դ'Օլերոն կղզում։ Թերթի տվյալներով՝ վարորդը դիտավորյալ վրաերթի է ենթարկել հետիոտներին և հեծանվորդներին։ Ազգային ժանդարմերիայի տվյալներով՝ վիրավորվել է առնվազն 10 մարդ, որոնցից 3-ը ծանր վիճակում է։ Վիրավորներից մի քանիսը ուղղաթիռով տեղափոխվել է Պուատիեի համալսարանական հիվանդանոց։ Վարորդը ձերբակալվել է դեպքի վայրում։ Նրա արարքի դրդապատճառները հետաքննվում են։
Բրիտանական The Sun թերթը, հղում անելով ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդագրություններին, հայտնել է, որ նախնական հաղորդագրություններում նշվում է, որ վարորդը գոռում էր «Ալլահ Ակբար», երբ մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Հաղորդվում է, որ միջադեպից հետո նա նույնիսկ փորձել է այրել իր ավտոմեքենան։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան