ԵՄ երկիրը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը
Աշխարհ
Չեխիան կարող է կրճատել ռազմական օգնությունն Ուկրաինային և ավելի շատ կենտրոնանալ զինված հակամարտության կարգավորման դիվանագիտական ջանքերի վրա։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի «Հայրենասերներ» խմբակցության նախկին պատգամավոր Ֆիլիպ Տուրեկը, գրում է Politico ամսագիրը։
«Երկրի նոր կառավարությունն առաջնահերթ ուշադրություն է դարձնելու դիվանագիտական ջանքերին, որոնք ուղղված են Ուկրաինայում հակամարտության դադարեցմանը և Եվրոպայում ռիսկերի նվազեցմանը՝ անցնելով ռազմական օգնությունից, որը ֆինանսավորվում է պետական բյուջեից», - նշել է Եվրամիության երկրի խորհրդարանականը:
Տուրեկը նաև ընդգծել է, որ վարչապետ Անդրեյ Բաբիշը կենտրոնանալու է հենց Չեխիայի՝ որպես ինքնիշխան պետության անվտանգության հարցերի վրա:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան