Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Համընդհանուր ապահովագրության համակարգն էականորեն փոխելու է առողջապահության ոլորտի իրավիճակը․ Փաշինյան

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ աշխատանքային քննարկում է ունեցել Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման շուրջ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2026 թվականի հունվարից պլանավորվում է ներդնել Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, պարզաբանել, որ այն համընդհանուր է, այլ ոչ թե համապարփակ, քանի որ վերաբերելու է բոլորին, սակայն ոչ ամեն ինչին։ Վարչապետի խոսքով, աշխարհի փորձը նույնպես ցույց է տալիս, որ ապահովագրական փաթեթները որոշակի սահմաններ են ունենում և մեր երկրի դեպքում էլ դրվել է շատ կարևոր նշածող և առանձնացվել առաջնային, կարևոր ծառայությունները, որոնք պետք է ծածկի առողջապահության համընդհանուր ապահովագրությունը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին մանրամասնել է, որ իրականացվել է վերլուծություն և առանձնացվել են այն հիվանդությունները, որոնք ամենահաճախ հանդիպողն են, և այդ հիվանդությունների բուժման մեջ էլ առանձնացվել են ամենաառաջնակարգ ծառայությունները, որոնք կյանք փրկող են և զերծ են պահում հաշմանդամությունից, օգնում են վաղ հայտնաբերմանը, այսինքն՝ շեշտադրումն արվում է կանխարգելման վրա, որպեսզի բուժումն էլ ծախսարդյունավետ լինի։

Հաջորդիվ՝ անդրադարձ է կատարվել շահառուների խմբերին, նշվել է, որ լինելու են շահառուների խմբեր, որոնց փաթեթների արժեքն ամբողջությամբ վճարվելու է պետական բյուջեից և լինելու են շահառուների խմբեր, որոնք մասամբ կամ ամբողջությամբ կվճարեն իրենց փաթեթների համար, նաև ընդգծվել է, որ բոլորի համար փաթեթի արժեքը նույնն է լինելու: 2026 թվականի հունվարի 1-ից պետական բյուջեից վճարվելու է մինչև 18 տարեկան և 65 և ավելի տարիքի, հաշմանդամություն ունեցող և սոցիալական որոշակի շերտերի շահառուների համար: Անահիտ Ավանեսյանը նաև հավելել է, որ նախագծով տարեկան փաթեթի արժեքը կազմելու է 129 600 դրամ:

Քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել նաև այն շահառուներին, որոնք ստանում են 200 000 դրամ և ավելի աշխատավարձ, ընդգծվել է, որ 2027 թվականի հունվարի 1-ից նրանք վճարելու են փաթեթի տարեկան գումարը, իսկ 2026 թվականի ընթացքում տարբեր վերաբաշխումների արդյունքում իրենք այս ծախսը չեն կատարելու և երկարաժամկետում էլ այնպիսի համակարգեր պետք է ստեղծվեն, որպեսզի նրանք այս ծախսը կամ քիչ զգան, կամ չզգան: Մանրամասնելով, թե որոնք այդ համակարգերը, նշվել է, որ կրճատվելու են «Զինապահ» հիմնադրամին ուղղվող գումարները, քանի որ վերլուծությունները ցույց են տվել, որ հիմնադրամն արդեն իսկ բավարար ֆինանսական միջոցներ է կուտակել, որպեսզի այդ միջոցների կառավարման արդյունքում գեներացված եկամուտները բավարարեն իր խնդիրները լուծելու համար։ Այսինքն՝ վերադարձ է կատարվում նախկին 1000 դրամին՝ 5500 դրամի փոխարեն և ավելացած գումարն ուղղվելու է առողջության ապահովագրության համակարգին: Հաջորդը սոցիալական կրեդիտների հնարավորությունն է, համընդհանուր հայտարարագրումը։ «Եվ այս մասով էլ 200-500 հազար դրամ ստացողների համար, պարոն վարչապետ, Ձեր հանձնարարությամբ նաև փոխել ենք սոցիալական կրեդիտների տարեկան չափի հնարավորությունը առողջապահության ուղղությամբ և ամսական թույլ ենք տալու 6000 դրամ հետ ստանալ սոցիալական կրեդիտներից: Այսինքն՝ այստեղ 4500 դրամ և 6000 դրամը, ըստ էության, ծախսը, այդ բեռը քաղաքացին չի զգալու: Քաղաքացին 500 դրամ է վճարելու»,– մանրամասնել է Անահիտ Ավանեսյանը։

Հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով Առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգում լինելու են սկրինինգային ծրագրեր, որոնք լինելու են պարտադիր և ամենամյա: Ընդգծվել է, որ սա նաև կնպաստի առողջության հանդեպ նոր մշակույթի ձևավորմանը՝ կանխարգելել և հայտնաբերել հիվանդությունը վաղ ախտանիշների շրջանում:

Վարչապետը նաև պարզաբանել է, թե ինչու է ընտրվել 200 000 դրամ աշխատավարձի շեմը և ընդգծել. «Նախ հետևյալը կա, որ մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ 200 000 դրամից ներքև աշխատավարձով սեգմենտում աշխատավարձի ստվերն ամենաշատն է: Եվ մենք սրանով լրացուցիչ խթան ենք ստեղծում, որպեսզի քաղաքացիները նաև իրենց գործատուներից պահանջեն, որ իրենց աշխատավարձերը ճշգրիտ ֆիքսվի, որպեսզի իրենք մտնեն համակարգի մեջ: Եվ սա մի ուղերձ է, որ ես ուզում եմ անպայման մեր քաղաքացիները լսեն: Հետագայում արդեն, իհարկե, պլանավորում ենք, բայց սա քաղաքական հարց է, որովհետև լրացուցիչ խթան պետք է տանք, որպեսզի աշխատավարձի ստվերային հատվածը կրճատվի և մարդիկ գան և այդ 200 000 շեմից ավելի շեմում սկսեն աշխատել, որպեսզի համակարգից օգտվեն»։

Նշելով, որ սա մեծ բարեփոխում է՝ վարչապետը դիմել է քաղաքացիներին և նշել. «Այնպես չէ, որ մենք հաջորդ օրն արթնանալու ենք և տեսնելու ենք, որ մեր առողջապահական համակարգը, մենթալիտետը, հարաբերությունները, ամեն ինչ փոխվեցին: Այդ ամենը պետք է փոխվի ժամանակի և մեր աշխատանքի ընթացքում»: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը կարևորել է հանրային հաղորդակցությունը:

Ամփոփելով քննարկումը՝ երկրի ղեկավարն ընդգծել է. «Այս համակարգը, իհարկե, էականորեն փոխելու է մեր երկրում առողջապահության իրավիճակը և, իհարկե, տնտեսության իրավիճակը, որովհետև ես հավատում եմ, որ սա կարևոր բարեփոխում է, այդ թվում՝ տնտեսական զարգացում ապահովելու համար, մարդկանց աշխատանքային պոտենցիալը, ստեղծագործ պոտենցիալը լիարժեք դարձնելու համար»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված