Ռուսաստանը նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում․ Շոյգու
Քաղաքական
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Նրա խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։
«Իհարկե, Անդրկովկասում իրավիճակը շատ ավելի կայուն է դարձել, և դրա համար մեծ ներդրում ունեն երկրները, որոնք մասնակցություն են ունեցել, այդ թվում՝ Ռուսաստանը», - ասել է նա։
Շոյգուն նշել է, որ շատերի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե Միացյալ Նահանգները միակ երկիրն է, որը լուծել է ութ կամ ինը հակամարտություն ամբողջ աշխարհում։
Նա բարձր է գնահատել երկրների միջև ցանկացած հաղորդակցություն, այդ թվում՝ Նախիջևանը Հայաստանի միջոցով Ադրբեջանին կապող ճանապարհը, բայց «Թրամփի ուղի» տերմինը համարել է «էկզոտիկ»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)