Իրանը հայտարարեց՝ Ռուսաստանի հետ համագործակցությունը կարևոր է ԱՄՆ-ի դեմ պայքարում
Իրան
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունը առանցքային դեր ունի ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների հաղթահարման գործում։ Այս մասին հաղորդում է ISNA գործակալությունը՝ հղում անելով նախարարի խոսքին։
Արաքչին ընդգծել է, որ Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի կառուցողական համագործակցությունը ՄԱԿ-ում՝ ԱՄՆ-ի և մի շարք արևմտյան երկրների միակողմանի քայլերին հակազդելու հարցում, չափազանց կարևոր է եղել։ Նա նշել է նաև, որ միջազգային հանրությունը պետք է միասնականորեն կանգնի Վաշինգտոնի «ռազմատենչ և հեգեմոն քաղաքականությանը» հակառակ։
Նախկինում «Վալդայ» միջազգային ակումբի փորձագետ Մոհամմադ Ռեզա Դեշիրին հայտնել էր, որ Իրանում երիտասարդների հետաքրքրությունը Ռուսաստանի և ռուսերեն լեզվի հանդեպ աճում է, ինչը վկայում է երկու երկրների հարաբերությունների խորացման մասին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան