Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Վլադիմիր Գասպարյանից կբռնագանձվի 35 միլիոն 200 հազար դրամ․ Գլխավոր դատախազություն

Քաղաքական

ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 35 միլիոն դրամ. դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունիսի 1-ին ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում) (երկու դրվագ) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (ծանրացուցիչ հանգամանքներում պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) նախատեսված արարքներ կատարելու համար (երկու դրվագ)։

2020 թվականի հունիսի 24-ին դատախազը քրեական գործից անջատված մասը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Դատախազը նաև քաղաքացիական հայց էր հարուցել ամբաստանյալներ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի, Ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանի և Ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանի դեմ՝ հայցելով.

ամբաստանյալ Վլադիմիր Գասպարյանից՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 35 միլիոն 200 հազար դրամ,
ամբաստանյալ Վարդան Թունյանից՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 6 միլիոն 513 հազար դրամ,
ամբաստանյալ Լևոն Երանոսյանից, Վարդան Թունյանից և Գուրգեն Գրիգորյանից՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության համապարտորեն բռնագանձել 7 միլիոն 954 հազար դրամ։
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հուլիսի 9-ի դատավճռով՝

Ամբաստանյալ Վլադիմիր Գասպարյանին մեղավոր էր ճանաչել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ (երկու դրվագ) և ազատել նրան քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ Վլադիմիր Գասպարյանը մեղավոր էր ճանաչվել նաև գործող Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը) նախատեսված հանցանքի կատարման մեջ (երկու դրվագ) և նրա նկատմամբ, որպես պատիժ էր նշանակվել յուրաքանչյուր դրվագի համար ազատազրկում՝ 5 տարի ժամկետով։ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ՝ յուրաքանչյուր դրվագով ազատազրկման ձևով նշանակված հիմնական պատիժները մասնակի գումարելու միջոցով վերջնական հիմնական պատիժ էր նշանակվել ազատազրկումը՝ 6 տարի ժամկետով: 2018 թվականի նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի կիրառմամբ՝ ամբաստանյալ Վլադիմիր Գասպարյանն ազատվել էր ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելուց։
Ամբաստանյալներ Լևոն Երանոսյանը, Վարդան Թունյանը և Գուրգեն Գրիգորյանը ևս մեղավոր էին ճանաչվել, ազատվել էին քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով և, այդ թվում՝ համաներում կիրառելու արդյունքում, ազատվել էին ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելուց։
Դատախազության կողմից ներկայացված քաղաքացիական հայցը բավարարվել էր մասնակի:
2024 թվականի օգոստոսի 16-ին դատախազը վերաքննիչ բողոք էր ներկայացրել:

2025 թվականի մայիսի 27-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը որոշում էր կայացրել Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 9-ի դատավճիռը մասնակիորեն բեկանելու և բեկանված մասով նոր դատական ակտ կայացնելու մասին: Մասնավորապես՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատական ակտով Վարդան Թունյանը մեկ դրվագով արդարացվել էր և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած՝ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

Վլադիմիր Գասպարյանից ՀՀ պետական բյուջե որպես հանցագործություններով պատճառված վնասի հատուցում 35 միլիոն դրամ բռնագանձելու մասին դատախազի պահանջն ամբողջությամբ բավարարվել էր:

Միաժամանակ, Հակակոռուպցիոն դատարանի կողմից բավարարված՝ Լևոն Երանոսյանի, Վարդան Թունյանի և Գուրգեն Գրիգորյանի դեմ ներկայացված 7 միլիոն 954 հազար դրամի քաղաքացիական հայցը թողնվել էր առանց լուծման (Դատախազությունն առաջիկայում քաղաքացիական հայց կներկայացնի), իսկ Վարդան Թունյանի դեմ 6 միլիոն դրամի հայցը բավարարվել էր մասնակի: Դատավճիռը մնացած մասով թողնվել էր անփոփոխ:

2025 թվականի հուլիսի 23-ին Դատախազության կողմից ներկայացվել էր վճռաբեկ բողոք, որը վարույթ չի ընդունվել:

Այսպիսով, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ. ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 35 միլիոն դրամ:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունն այսօր միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ Դրախտիկ բնակավայրում գտնվող՝ ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ մոր անունով գրանցված հողամասի պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված