ԵՄ-ում սկսել են քայլեր մշակել Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում
Աշխարհ
Եվրամիությունն աշխատում է «ռազմական Շենգեն» ստեղծելու ուղղությամբ, որը ենթադրում է մեծ թվով զորքերի և ռազմական տեխնիկայի արագ տեղաշարժ հանրակցության ներսում «Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության դեպքում»: Այս մասին հայտնում է RMF FM-ը։
«ԵՄ-ն պատրաստվում է զինվորների, զենքի, զինամթերքի արագ տեղափոխմանը և վիրավորների տարհանմանը Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության պայմաններում։ Նոյեմբերի 19-ին Եվրահանձնաժողովը նախատեսում է միավորման ռազմական շարժունակության մասին փաստաթուղթ ներկայացնել, որն ընդգրկում է ռազմական տեխնիկայի, անձնակազմի և բեռների արդյունավետ և մասշտաբային տեղաշարժը Եվրամիության երկրների ներսում», - նշվում է նյութում:
Ռադիոկայանի խոսքով՝ եվրապատգամավորները «պատրաստակամորեն խոսում են ռազմական Շենգենի մասին»՝ նկատի ունենալով մարդկանց տեղաշարժի նկատմամբ սահմանային վերահսկողության վերացումը: Մասնավորապես, խոսքը գնում է ռազմական շարժունակության գոտիների ստեղծման մասին՝ համաձայնեցված կանոններով և ընթացակարգերով, ինչպես նաև ցամաքային միջանցքների, օդանավակայանների և ծովային նավահանգիստների ցանցերի ստեղծման մասին: Այս ամենը կոչված է ապահովելու «զինվորների և ռազմական տեխնիկայի արդյունավետ փոխադրումը» պատերազմի կամ լուրջ ճգնաժամի դեպքում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան