ԱՄՆ-ում հաջողությամբ փորձարկվել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ Minuteman III-ը
ԱՄՆ
ԱՄՆ-ի տիեզերական ուժերը հայտարարել են, որ Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ՄԲՀ) փորձնական արձակումը հաստատել է դրա հուսալիությունն ու մարտական պատրաստվածությունը։ Փորձարկումն իրականացվել է առանց մարտական հատվածի՝ Կալիֆորնիայի Վանդենբերգի բազայից, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱՄՆ տիեզերական ուժերի 30-րդ թևին։
Հայտարարության մեջ նշվում է, որ այս փորձարկումը թույլ է տվել գնահատել հրթիռային համակարգի գործող հուսալիությունն ու ճշգրտությունը, որը համարվում է ԱՄՆ ազգային անվտանգության և պաշտպանական ռազմավարության հիմնասյուներից մեկը։
Minuteman III հրթիռները կազմում են ամերիկյան միջուկային եռամիասնության ցամաքային բաղադրիչը։ Դրանք ընդունվել են զինծառայության մեջ 1970 թվականին և ունեն մինչև 13 հազար կիլոմետր թռիչքային հեռավորություն։ Նախորդ նման փորձարկումը կայացել էր այս տարվա փետրվարին՝ նույն բազայից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)