Բելգիան առաջարկում է ակտիվացնել ՆԱՏՕ-ի 4-րդ հոդվածը՝ Բրյուսելի անօդաչու միջադեպերի պատճառով
Աշխարհ
Բելգիայի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստվում են ակտիվացնել ՆԱՏՕ-ի Հոդված 4-ը՝ Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցած անօդաչու թռչող սարքերի միջադեպերի ֆոնին։ Այս մասին հայտնել է բելգիական 7sur7 պորտալը։
Հոդված 4-ի ակտիվացումը նախատեսում է ՆԱՏՕ-ի անդամների խորհրդակցություն այն դեպքում, երբ որևէ երկիր զգում է սպառնալիք իր անվտանգությանը կամ տարածքային ամբողջականությանը։ Դա դեռևս չի նշանակում ռազմական արձագանք, սակայն բացում է դռները դիվանագիտական և պաշտպանական քննարկումների համար դաշինքի մակարդակով։
Բելգիական կողմը նշում է, որ անօդաչուների միջադեպերը կարող են կապված լինել «արտաքին միջամտությունների կամ կիբերհարձակման» հետ։ Թեման արդեն ներառվել է դաշինքի առաջիկա քննարկումների օրակարգում, որտեղ Բրյուսելը պատրաստվում է ներկայացնել անվտանգության լրացուցիչ միջոցառումների առաջարկներ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան