Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են 3 «Mercedes»-ները և «ՎԱԶ 2107»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
Արտակարգ Պատահար
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են 3 «Mercedes» մակնիշի և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունները։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել