Պաշտպանության նախարարությանը լրացուցիչ կտրամադրվի 4 մլն 370 հազար դրամ
Քաղաքական
ՀՀ պաշտպանության նախարարությանն այս տարի լրացուցիչ կտրամադրվի 4.370. 636 դրամ: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Միջոցներն ուղղվելու են տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությանը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովման համար»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
ՊՆ–ից վստահեցնում են, որ նախագծի ընդունումը ՀՀ 2025 թ. պետական բյուջեի տարեկան եկամուտների և ծախսերի փոփոխությունների չի հանգեցնում:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր