Թրամփը կասկածում է` Վենեսուելայի դեմ ռազմական գործողություններ սկսել, թե ոչ․ WSJ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տատանվում է Վենեսուելայի դեմ հնարավոր ռազմական գործողությունների հարցում, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։
Պաշտոնյաների խոսքով՝ Սպիտակ տանը քննարկումները ցույց են տալիս, որ ԱՄՆ վարչակազմի ռազմավարությունը Վենեսուելայի նկատմամբ մնում է անկայուն՝ չնայած տարածաշրջանում ռազմական ուժերի կուտակմանը և Թրամփի՝ հարձակումներ սկսելու վերաբերյալ հրապարակային սպառնալիքներին։ Գործակալության աղբյուրները նշել են, որ Վենեսուելայի ղեկավարությանը վերաբերող նույնիսկ ամենահիմնական հարցերը դեռևս լուծված չեն։
Աղբյուրները հավելել են, որ Թրամփը շարունակում է խորհրդակցել օգնականների հետ Վենեսուելայի դեմ հնարավոր ռազմական գործողությունների վերաբերյալ։ Հոդվածում նշվում է, որ նրան ներկայացված առաջարկները տատանվում են տնտեսական ճնշման ուժեղացումից մինչև լատինաամերիկյան երկրում ռազմական գործողություններ, այդ թվում՝ ռազմական և կառավարական օբյեկտների վրա հարձակումներ։
Պաշտոնյաները նշել են, որ Թրամփը ներկայումս ձգտում է տարածաշրջանում ԱՄՆ ուժերի դանդաղ կուտակմանը և շարունակել հարվածները Կարիբյան ավազանում և Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի մաքսանենգության մեջ կասկածվող նավերի դեմ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան