Կես ժամից էլ բեռնատար մոտենա անցակետին՝ թե՛ Կոռնիձորի կողմից, և թե՛ Մարգարայի կողմից, մենք պատրաստ ենք անցումը սպասարկել․ Փաշինյան
Այսօր Հայաստան է մուտք գործել հացահատիկի առաջին շարժակազմը՝ ՌԴ, Ադրբեջան, Վրաստան, ՀՀ երթուղով։ Սա կարևոր մի հանգրվան է Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունների և Վաշինգտոնի հռչակագրի կետերի իրագործման առումով։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ՝ ՀՀ պատրաստակամությունը, առանց չափազանցության՝ հենց էսօրվանից, հենց վաղվանից, Մարգարայից դեպի Կոռնիձոր և հակառակ ուղղությամբ՝ Ադրբեջանից Թուրքիա և Թուրքիայից Ադրբեջան ապահովել բեռնափոխադրումը։ Այս մասին կառավարության նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Հիմա կես ժամից էլ բեռնատար մոտենա անցակետին՝ թե՛ Կոռնիձորի կողմից, և թե՛ Մարգարայի կողմից, մենք պատրաստ ենք անցումը սպասարկել»,– ասել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)