«ՔՊ-ի դեպքում միշտ այդպես է եղել». Փաշինյանն ասաց, թե ինչու են կուսակցականներն առաջադրվելիս ավելի քիչ գումար տալու
Քաղաքական
Ոչ մի բան նորություն չի, ՔՊ-ի դեպքում ևս միշտ այդպես է եղել. լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ նոր մոտեցում է համապետական ընտրություններին իր կուսակիցների թեկնածուների առաջադրումը, նաև այն մասով, որ առաջադրվող թեկնածուն պետք է վճարի 0.5 մլն դրամ, իսկ ոչ կուսակցականը՝ 1,5 մլն դրամ։
Փաշինյանը պնդեց, որ 2017-ի հերթական ընտրություններում էլ իրենք նույն կանոնադրությամբ են առաջադրվել։
«Թեկնածուները միշտ էլ առաջադրման վճար իրականացրել են, որովհետև քարոզարշավ ենք իրականացնելու, ներդում պետք է ունենանք, ո՞վ է իրականացնելու դա։ Իհարկե, դրամահավաք էլ կանենք, ինչպես՝ նախորդներում, բայց եթե թեկնածություն ես դնում, պետք է ներդում ունենաս։ Յուրաքանչյուրը կարող է կանխավարկածով իր միջավայրում դրամահավաք կազմակերպել և ներդում անել»,-ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ կուսակցականները պակաս են վճարում, քանի որ այս ընթացքում անդամավճար են վճարել․«Հաշվարկել ենք, որ հավասար պայմաններ լինեն բոլորի համար»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)