Թուրքիայի պաշտպանության նախարարը Հայաստանի վերաբերյալ հայտարարություն է արել
Քաղաքական
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Նա նշել է, թե Թուրքիան ողջունում է Ադրբեջանի ու Հայաստանի միջև մնայուն խաղաղության հաստատման ուղղությամբ վերջերս արված քայլերը ու հավելել՝ դա կարևոր հնարավորություն է Կովկասի տարածաշրջանում «անվտանգության, կայունության և բարօրության զարգացման համար»։
Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև շեշտել է, որ Թուրքիան պատրաստ է հնարավորինս մեծ ներդրում ունենալ տարածաշրջանում «խաղաղության և անդորրի շարունակականության ապահովման գործում»։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան