ԵՄ-ն հանձնառու է համագործակցել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ՝ Վաշինգտոնի հանդիպման դինամիկան պահպանելու համար․ Մագդալենա Գրոնո
Քաղաքական
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Բաքվում բարձր մակարդակի խորհրդակցություններ է անցկացրել։ Այս մասին տեղեկանում ենք ԱՊԱ գործակալությունից։
Նա հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմաթ Հաջիևի, հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի և արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը.
«ԵՄ-ն վճռականորեն հանձնառու է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո առկա դինամիկան պահպանելու համար, որ խաղաղության օգուտները զգացվեն ամբողջ տարածաշրջանում»։
ԵՄ հատուկ ներկայացուցչի խոսքով, բանակցությունների ընթացքում քննարկման հիմնական թեման Նախիջևանն էր, մտքեր են փոխանակվել նաև կապի, տարածաշրջանային համագործակցության և մարդասիրական հարցերի շուրջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)