«Գալաթասարայը» սենսացիոն գործարք է պատրաստում Մեսսիի համար
Սպորտ
«Գալաթասարայը» մտադիր է մի քանի ամսով վարձակալել «Ինտեր Մայամիից» Լիոնել Մեսսիին, հաղորդում է Mundo Deportivo-ն՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին:
Թուրքական ակումբը ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վարձակալել արգենտինացուն: «Ինտեր Մայամին» MLS-ի փլեյ-օֆֆի եզրափակիչ հասնելու դեպքում կխաղա մինչև դեկտեմբերի սկիզբ, իսկ հետո Մեսսին ունենալու է խաղաժամանակի խնդիր: «Գալաթասարայն» ուզում է օգտվել դրանից։ Մեսսիին խաղաժամանակ է պետք Աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու համար:
Չեմպիոնների լիգայի մեկնարկում «Գալաթասարայը» 4 խաղում 3 հաղթանակ է տարել:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան