Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «SHACMAN» բեռնատարը և «Opel Astra»-ն. հայրը և 2 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։15-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են «SHACMAN» մակնիշի բեռնատարը և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel Astra»-ի վարորդը և նրա 2 անչափահաս երեխաները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել