Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում 

Հայկ Բաբուխանյանը դեմ չէ «Պուտին» ակումբի ստեղծմանը

Գլխավոր Լուրեր

Այսօր ԱՊՀ երիտասարդական միությունը հաղորդագրություն էր տարածել, որում նշել էր, որ մի քանի քաղաքական ուժեր արդեն սատարում են Հայաստանում «Պուտին» ակումբ ստեղծելու իրենց նախաձեռնությանը, այդ թվում՝ Հայկ Բաբուխանյանի ՍԻՄ կուսակցությունը։ Հաշվի առնելով այն փաստը, որ նշված քաղաքական ուժերից մեկի ղեկավարը՝ Արամ Գասպարի Սարգսյանը ժխտել է իր և իր կուսակցության՝ այդ նախաձեռնությանը սատարելը, ԼՈՒՐԵՐ.com–ը փորձեց ՍԻՄ նախագահից ճշտել, թե ի՞նչ առնչություն ունի ինքն այդ ամենին։  Հ.Բաբուխանյանը ևս հերքեց տեղեկություններն այն մասին, որ ինքն աջակցում է «Պուտին» ակումբի ստեղծմանը և ոչ մի կապ կամ նախնական պայմանավորվածություն չունի նախաձեռնությունն իրականացնողների հետ։ Վեջինս, սակայն, նշեց, որ ակումբի ստեղծմանը դեմ չէ։

- Ինչքան որ ես մամուլից տեղյակ եմ այդ ակումբի նպատակների և գործելաոճի վերաբերյալ, ապա կարծում եմ, որ բանավեճային ակումբ է լինելու, իսկ բանավեճը, իհարկե, գտնում եմ, որ դրական երևույթ է։ Ինչքանով մենք փորձենք բանավիճել, այնքանով կունենանք ինչ–որ հետաքրքիր արդյունքներ այդ բանավեճերի, եթե այդ բանավեճերը կլինեն պատշաճ, գիտական և քաղաքական մակարդակի վրա։ Կարծում եմ, որ այստեղ, ինչքանով, որ ես տեղեկացել եմ մամուլից, որովհետև այս նախաձեռնության հետ կապ չունեմ, այդ նախաձեռնության մասնակիցների հետ որևէ խոսակցություններ կամ քննարկումներ չեմ ունեցել երբևէ։ Պարզապես կարծում եմ, որ այդ ակումբները պետք է քննարկեն հայ–ռուսական հարաբերությունները, Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ին, նախագահ Պուտինի կողմից առաջ քաշված այն գաղափարը, որը վերբերում է Եվրասիական միությանը, և բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են  Հայաստանի քաղաքական օրակարգին։ Եթե դա լինի նորմալ բանեավեճային հարթակ, ապա գտնում եմ, որ դա մեզ օգուտ կբերի։ Այլ բան է, որ մի փոքր զարմացա, որ հենց հանրապետության ղեկավարի անունով է բանավեճային ակումբը անվանվել։ Բայց դա էլ երևի թե, քանի որ դա մեզ բարեկամ պետություն է, մեզ ստրատեգիական գործընկեր պետություն է, երևի այդքան սարսափելի որևէ բան դրա մեջ չկա։ Հրապարակային եղել է իմ այն վերաբերմունքը, որ ես գտնում եմ, որ այդ ակումբները կարող են նաև օգուտ տալ մեր հասարակական կարծիքի ձևավորմանը, մշակմանը, բանավեճային ինչ–որ հիմքի ստեղծմանը...

- Իսկ ռուսական գործոնի ազդեցությունն այդ դեպքում մեծ չի՞ լինի մեր հասարակական կարծիքի ձևավորման հարցում։

- Կարծում եմ, որ բանավեճային ակումբները նրա համար են, որ այստեղ բանավեճ լինի և եթե այդ բանավեճում կլինեն կողմ կարծիքներ, կլինեն դեմ կարծիքներ, եթե մի հատ էլ Սարկոզիի ակումբ ստեղծվի, ես էլի դեմ չեմ լինի, եթե այդտեղ էլ Հայաստանի քաղաքական օրակարգը քննարկվի, բանավեճ լինի և այլն։ Մենք խոսում ենք մեր բարեկամ պետության մասին, կարծում եմ, որ մեկ ակումբ կամ մեկ բանավեճային հարթակ ավելանա կամ պակասի, դրանով չէ, որ Ռուսաստանի հետ մեր սերտ հարաբերությունները ձևավորվում են, այլ մենք ունենք և՛ միջպետական շատ սերտ հարաբերություններ, և՛ ՀԱՊԿ–ի շրջանակներում շատ սերտ հարաբերություններ, և՛ ԱՊՀ շրջանակներում։ Այսինքն՝ չեմ կարծում, որ մեկ բանավեճային ակումբ այդքան մեծ ազդեցություն կարող է ունենալ, որպեսզի այդքան լուրջ համագործակցության շրջանակները դնենք մի կողմ, ասենք, որ այդ ակումբը իր գերակշռությամբ կգերազանցի։ 

- Լավ, պարոն Բաբուխանյան մամուլում նաև կարծիք է շրջանառվում, որ դա մեր «ստրկամիտ եղբայրասիրության» դրսևորումներից մեկն է, և որ դա հյուծում է Հայաստանի պետական ու հասարակական պոտենցիալը։ Ձեր արձագանքը դրան։

- Կտրականապես դեմ եմ այդպիսի կարծիքների։ Ես դա կանվանեի բանավեճային ակումբը կանվանեի «հայ–ռուսական բարեկամության ակումբ» կամ «հայ–ռուսական քաղաքական օրակարգի ակումբ»։ Բայց կարելի է նաև անվանել «Պուտինի» ակումբ։ Եթե դա լիներ ինչ–որ մեզ թշնամի պետություն, որը չէր ճանաչել Հայոց ցեղասպանությունն առաջիններից մեկը, որը որ մեզ հետ չլիներ ստրատեգիական դաշնակից և այլ, ես գուցե կմտածեի, որ դա շատ տարօրինակ է։ Բայց տվյալ դեպքում, որևէ ստրկամտության մասին խոսելն ավելորդ է, որովհետև խոսքը գնում է կոնկրետ հայ–ռուսական բարեկամության մասին, իսկ բարեկամությունը, եթե ոմանց մոտ որպես ստրկամտություն է ընկալվում, դա՝ իմ կարծիքով, այդ մարդկանց նախապես պատվիրված կարծիքի ձևավորման արդյունք է։

- Պարոն Բաբուխանյան, իսկ եթե դուք նախնական համաձայնություն չունեք այդ ակումբի նախաձեռնողների հետ, որտեղից է գալիս ձեր այդպիսի համոզվածությունը, որ դա հենց բանավեճային հարթակ է լինելու և ոչ թե քարոզչամեքենայի մի մաս։

- Ես, ինչպես երևի, և դուք, մամուլի հրապարակումներից եմ տեղեկացել, թե ինչ ծրագրեր ունի այդ ակումբը։ Եթե դա այն է, ինչը որ ես պատկերացնում եմ, ինչ որ գրված է մամուլում, այսինքն՝ բանավեճային ակումբ, որտեղ քննարկվելու են հայ–ռուսական հարաբերությունները, ապա իմ վերաբերմունքն այսպիսին է։ Իսկ եթե դա այլ նպատակներ ունի, որոնց ես տեղյակ չեմ, որովհետև, էլի եմ ասում, ես ոչ մեկի հետ չեմ խոսել, նախաձեռնության հետ որևէ առնչություն չունեմ, ապա դա իհարկե այլ ձևով պետք է քննարկել, տեսնենք՝ այդ ինչ նպատակներ են, լավն են, վատն են։ Այն, ինչ մինչ այժմ հնչել է մամուլում, դա նորմալ է։ Ես ուղղակի ասեմ, որ միգուցե շփոթմունք է եղել։ Ես ԱՊՀ երկրների գլխավոր խմբագիրների ակումբի խորհրդի անդամ եմ, Հայաստանն եմ ներկայացնում այդ խորհրդում։ Հավանաբար ինչ–որ տեղ սխալմունք է եղել, շփոթմունք է եղել այդ ակումբի և «Պուտին» ակումբի միջև։ Բայց այդ երկու ակումբները բացարձակապես ոչ մի առնչություն չունեն։ 

Օվսաննա Գևորգյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ամենադիտված