Գերմանիան կարող է բարձրացնել ամերիկյան ռազմական բազաների վարձավճարը՝ մաքսատուրքերի պատճառով․ Times
Աշխարհ
ԱՄՆ-ի մաքսատուրքերին ի պատասխան՝ Գերմանիայի իշխանությունները կարող են զգալիորեն բարձրացնել Միացյալ Նահանգների համար Գերմանիայի տարածքում գտնվող ռազմական օբյեկտների վարձակալության վճարը։ Այս մասին հայտնել է բրիտանական The Times թերթը՝ հղում անելով Բեռլինի աղբյուրին։
Թերթի աղբյուրի խոսքով՝ Գերմանիայում ռազմաբազաների փակումը Բեռլինի համար տարբերակ չէ։ Սակայն, ԱՄՆ բազաների՝ հիմնականում Ռամշտայնի և Շտուտգարտի, վարձակալության վճարը կարող է զգալիորեն աճել։
Հունվարի 18-ին հաղորդվել է, որ Եվրամիության երկրները քննարկում են Միացյալ Նահանգների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու հարցը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)