Լևոն Քոչարյանը և Գառնիկ Դանիելյանը ՔԿՀ -ում տեսակցել են Խաչիկ Գալստյանին, Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին
Քաղաքական
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.
«Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության գործընկեր Լևոն Քոչարյանի հետ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցեցինք քաղբանտարկյալներ Խաչիկ Գալստյանին, Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին։
Տղաները պատվով են տանում այս փորձությունը։ Վճռական են տրամադրված և հավատում են, որ համախմբված պայքարը տալու է իր արդյունքները։
Նարեկ Սամսոնյանն արդեն 11-րդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում։ Այս առումով, հրավիրում եմ պատկան մարմինների, ՀՀ ՄԻՊ-ի ուշադրությունը։ Նարեկն ունի առողջական խնդիրներ և անհապաղ վիրահատության կարիք։
Ես և գործընկերներս շարունակելու ենք հետևողական լինել քաղբանտարկյալների, և ընդհանրապես, անազատության մեջ հայտնված անձանց իրավունքների պաշտպանության հարցում»:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)