Ուկրաինայում հաղորդում են Խարկովի վրա զանգվածային հարվածների մասին
Քաղաքական
Խարկովը ենթարկվել է զանգվածային հարվածների, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների կիրառմամբ։ Այդ մասին Telegram-ում հայտնել է ուկրաինացի լրագրող Անդրեյ Ցապլիենկոն՝ նշելով, որ քաղաքը գտնվում է ինտենսիվ հրթիռային հարձակման տակ։
Տեղեկությունների համաձայն՝ հարվածները հասցվել են Խարկովի Սլոբոդսկի շրջանին։ Տեղացի բնակիչների փոխանցմամբ՝ թիրախավորվել է Մալիշևի անվան գործարանը, ինչպես նաև այլ արդյունաբերական օբյեկտներ քաղաքում։
Ավելի վաղ ռազմական փորձագետ Անատոլի Մատվյչուկը հայտարարել էր, որ Ուկրաինայի էներգահամակարգը գտնվում է կրիտիկական վիճակում․ մի շարք էլեկտրակայաններ ավերված են և չեն կարողանում դիմանալ ծանրաբեռնվածությանը, որը աճում է ջերմաստիճանի նվազման ֆոնին։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)