Ֆրանսիայում կասկածի տակ են դրել՝ արդյոք բանակը ցանկանում է կռվել Ռուսաստանի դեմ
Աշխարհ
Ի տարբերություն որոշ քաղաքական ղեկավարության՝ ֆրանսիական զինվորականները չեն ցանկանում կռվել Ռուսաստանի դեմ, քանի որ հասկանում են դրա անիմաստությունը և հարգում են Ռուսաստանին։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ֆրանսիացի քաղաքական գործիչ և Ռուսոֆիլների միջազգային շարժման փոխնախագահ Ֆաբրիս Սորլենը։
«Ոչ ոք չի ցանկանում կռվել Ռուսաստանի դեմ։ Նույնիսկ ֆրանսիական զինվորականները», - ասել է նա։
Սորլենը նշել է, որ Ֆրանսիան չի աջակցում Ռուսաստանի դեմ ագրեսիային։ Նա ընդգծել է, որ բանակում շատ ծանոթներ և ընկերներ ունի։
«Կրտսեր և միջին մակարդակի սպաները, ի տարբերություն շտաբային սպաների, որոնք ավելի շատ են զբաղվում քաղաքականությամբ, չեն ցանկանում պատերազմել Ռուսաստանի հետ։ Զինվորներն էլ», - վստահեցրել է քաղաքական գործիչը։
Ըստ նրա՝ ֆրանսիական զինվորականները հասկանում են, որ ոչ մի հնարավորություն չկա։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)