Ցած դրեք զենքերը կամ կմեռնեք. Թրամփը դիմել է Իրանի անվտանգության ուժերին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի անվտանգության ուժերին կոչ է արել վայր դնել զենքերը՝ հայտարարելով, որ հակառակ դեպքում նրանց մահ է սպառնում։ Նա տեսաուղերձը հրապարակել է իր TruthSocial սոցիալական ցանցում։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, զինված ուժերի և ոստիկանության անդամներին ես ասում եմ՝ վայր դրեք զենքերը և ստացեք լիակատար անձեռնմխելիություն, հակառակ դեպքում կգնաք անխուսափելի մահվան», - զգուշացրել է նա։
Իր ուղերձում Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի հրթիռներն ու հրթիռային արդյունաբերությունը, ինչպես նաև երկրի նավատորմը։ Նա հավելել է, որ Իրանը շուտով կհասկանա, որ ոչ ոք չի կարող մարտահրավեր նետել Միացյալ Նահանգների հզորությանը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին