Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհին 

Փաշինյանը ՀՀ պետական պարտքը կրկնապատկեց. իրականանում են ամենահոռետեսական կանխատեսումները (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 8 տարիներին,  նախկին 18-տարիներից կուտակված ՀՀ պետական պարտքն ավելի քան կրկնապատկվել է, 6.7-միլիարդ դոլարից 2025-ի վերջի դրությամբ հասնելով առնվազն 14.5-միլիարդի։
2025-ի ընթացքում, 2024-ի համեմատ, Հայաստանի պետական պարտքը, արտաքին և ներքին պետական պարտքի հանրագումարով աճել է 13.1%-ով՝ որը կազմում է 1.7 միլիարդ դոլար։

Հին պարտքերի մայր գումարների և տոկոսների մարումները, կատարվում են նոր պարտքեր ներգրավելու հաշվին և միայն մի փոքր մասն է փակվում  ներքին աղբյուրների միջոցով։ 

Ֆինանսների նախարարության տվյալներով  2026-ին սպասվում  է  նաև ՀՀ բյուջետային դեֆիցիտ՝ մոտ 537-միլիարդ դրամ և որ այս տարի ևս մի կլորիկ գումարով ՀՀ պետպարտքը կավելանա: 

Հաշվի առնենք, որ այս ամբողջ ընթացքում գոնե մեկ անգամ չի հայտարարվել որ Հայաստանի Հանրապետության պետական պարտքն ավելանում է որևէ խոշոր տնտեսական կամ արդյունաբերական ծրագրի համար, միայն Երևանի երթուղային ցանցի ձևավորումը, նոր ավտոբուսներն ու նման բաներն են մտնում այս ավելացած բեռի մեջ: 

Հավելենք նաև, որ երեկ անսպասելիորեն  թոշակառուների համար իշխող ուժից արած թոշակների  բարձրացման լուրը դեռ չի ստացել  փաստաթղթավորված հիմնավորում՝ արդյո՞ք   շուրջ 500 հազար կենսաթոշակառուի  10000 դրամները, որ կազմում են 75 միլիարդ դրամ , կայուն աղբյուր ունեն, թե սրանք ևս կգումարվեն եղած բեռին՝ որպես պետական պարտք: 

ԱԺ Ֆինանսավարկային և տնտեսական հանձնաժողովը  երկարամյա նախագահած ՀՀԿ-ական նախկին պատգամավոր  Գագիկ Մինասյանի համար  չկա շաղկապ  մեր երկրի տնտեսական վիճակի ու ահռելի տեմպով աճող պետական պարտքի միջև.  

2000-ից  2007-ը, ՀՀ պետական պարտքը երբեք չի՛ գերազանցել 2 միլիարդ ԱՄՆ դոլարը, պարտքը փոքր էր և գնալով նվազում էր՝ մարման հաշվին,  Պարտք/ՀՆԱ տոկոսային հարաբերակցությունն էլ, ՀՆԱ-ի արագ աճի շնորհիվ տարեց տարի իջել է 34%-ից աստիճանաբար հասնելով պատմական մինիմումին՝ 14–17%։ 
 Սակայն իրավիճակն աստիճանաբար խախտվեց ինչպես 2008-ին ողջ աշխարհը ցնցած Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի, Հարավային Օսիայի համար ծավալված Ռուս- Վրացական պատերազմը, այդպես էլ 2008-ի մարտի 1-ի խժդժությունների, գործադուլների, քաղաքական բախումների, դրանցով թելադրված արտակարգ ռեժիմի  պայմաններում, երբ երկրում ստեղծված քաղաքական սոցիալ-տնտեսական իրավիճակն անկայուն դարձավ: 

Իսկ սրանք իրադարձություններ էին, որոնք դարձյալ ծավալվում էին Նիկոլ Փաշինյանի  ուղիղ հրահանգներով  ու իր շուրջ: 

Ինչպես ողջ աշխարհում, այդպես էլ Հայաստանում, գնաճը, որոշ արտաքին և ներքին տնտեսական կապերի խզումները  հանգեցրեցին պետպարտքի կտրուկ աճի։ 
Հայաստանին ևս պատճառվեց միլիարդավոր դոլարների վնաս։

2008-ից 2018թվականներին ՀՀ պետական պարտքը աճել է, մերթընդմերթ նահանջելով, 10 տարվա մեջ 2․1-միլիարդից հասնելով  մոտ 6․7-ի, Պարտք/ՀՆԱ տոկոսային հարաբերակցությամբ՝ մաքսիմումը գրանցելով 17-ին՝ 53%-ին։  

Անգամ  2016-ի Ապրիլյան պատերազմը, դրանով առաջացած ծախսերը, պայմանավորված Իսկանդներների և այլ զինտեխնիկաների  գնումները, Հայաստանի վրա միլիարդավոր դոլարների պարտք  չեն առաջացրել, մինչդեռ այսօրվա Հայաստանը օր օրի խրվում է ծանր պարտքերի տակ՝ չամրացելով իր պետական սահմանները և չհամալրելով պատերազմ անցած բանակի զինտեխնիկան: 
Ասում է՝ խաղաղության ձգտող պետությունը այլ օրակարգ ունի: 

Եվ ահա կրկին վերադառնում  ենք 2018-թվականին, երբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, Սերժ Սարգսյանից «ժառանգություն» ստացավ  6.7միլիարդ դոլար պետպարտքով երկիր։ 
Մի բան, որը Նիկոլի Փաշինյանի կլանի վերլուծաբանների և պրոպագանդիստների խոսքերով, կոռուպցիայի հետևանք էր, լճացած, քայքայված վիճակ: 

Փոխարենը Նիկոլ Փաշինյանի  ու նրանց կողմից կանխատեսվում էր, կտրուկ տնտեսական աճ, սակագների անկում, միլիարդավոր դոլարների ներդրումներ, ներգաղթ: Եվ որ թալանչիների գողացած փողերը պետք է վերցնեն ու բաժանեն հասարակ խեղճ ու կրակ ժողովրդին:
Սակայն Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն այս ամենից և ոչ մեկը երբեք չիրականացրեց
չկարողացավ  կամ  չցանկացավ։

Պարտք/ՀՆԱ տոկոսային հարաբերակցության առումով, 2018-ին ժառանգելով 51%, նրանք կարողացան այն նվազեցնել ընդամենը 1 անգամ՝  2019-ին,  ընդամենը 1%-ով՝ 50%։

Իսկ 2020-ին կատարվեց ամենաանսպասելին և ամենահոռետեսականը, երկար սպասված Ֆինանսական դրականի փոխարեն, գրանցվեց բացասական սալդո՝ կտրուկ տնտեսական աճի փոխարեն, կտրուկ անկում  և պետպարտք/ՀՆԱ տոկոսային հարաբերակցությամբ ողջ  Հայաստանի էկոնոմիկայի պատմության մեջ, արձանագրեցինք պատմական մաքսիմումը՝ 63%։

2018-ից 2025 թվականներին, Փաշինյանը իրականացրեց ու այսօր էլ շարունակում է իրականացնել, տնտեսագետ-վերլուծաբանների միայն ամենահոռետեսական սպասումները։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէՄոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալունԻրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը
Ամենադիտված